Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Հունգարիայի ԱԳՆ
Հունգարիայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա Ուկրաինային միանալ Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նոր զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ և Բրյուսելի՝ Կիևի հետ անդամակցության բանակցություններ սկսելու մտադրությունը մինչև 2025 թվականի վերջը։
«Հունգարիայի ժողովուրդը հստակորեն հայտարարել է, որ չի ցանկանում, որ Ուկրաինան լինի Եվրամիության անդամ։ Եվ քանի որ ԵՄ ընդլայնման հարցը պահանջում է բոլոր անդամ պետությունների միաձայնություն, և Հունգարիան ու հունգարացի ժողովուրդը հստակորեն հայտարարել են, որ չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, Ուկրաինան չի լինի Եվրամիության անդամ», - ասել է Սիյարտոն։
Հունգարիայի կառավարությունը բազմիցս զգուշացրել է, որ թույլ չի տա Ուկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ դա կքայքայի եվրոպական տնտեսությունը և կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության: Ավելին, Բուդապեշտը պահանջում է, որ Կիևը վերականգնի Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել էր, որ մինչև 2030 թվականը ԵՄ-ին կարող են անդամակցել նոր երկրներ, այդ թվում՝ Ալբանիան, Մոլդովան, Ուկրաինան և Չեռնոգորիան:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան