Հաստատ վստահեցինք. սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանու՞մ են նայել. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է. «Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`
– ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,
– կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,
– կորցրեցինք 5,000 մարդկային կյանք,
– հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,
– հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,
– ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,
– ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,
և այդ ամենից հետո
– միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,
– չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,
– մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,
– մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,
– մեզանից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,
– մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:
Հա, հաստատ վստահեցինք:
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանու՞մ են նայել»:





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել