Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի

Փոխնախարարը օգնել է հանքը «խլել» մի ընկերությունից՝ տալով մյուսին՝ ինքն էլ դառնալով փոխտնօրեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության լիդերները գալիս էին մերժելու ԽԾԲ-ն եւ կոռուպցիան՝ հնչեցնելով, թե «ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»։ Հիմա ավելի քան երբեւէ դրանք ազատ լողում են իրավապահ համակարգի առջեւ։

Երեկ Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին եւ հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, որոնք նա կիրառում է, ինչ արդյունավետություն են ցույց տվել մինչ այս պահը. պատգամավորը հնչեցրեց 3 հայտնի դրվագ.

1. 2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր արդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը եւ այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երեւանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաեւ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկին։

Թովմասյանն ընդգծել է այս գործարքում ծանոթ-բարեկամ ունենալը եւ կոռուպցիոն սխեման։

2. ԱԺ պատգամավորի հաջորդ ընդգծումը կապված էր հայաստանյան խանութներում բազմաթիվ ապրանքների՝ նոր կանոններով վաճառքի հետ։ Դրանց վրա այժմ կան հատուկ QR կոդեր՝ թվային ծածկագրեր։ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Այս մասին մամուլում բազմիցս է գրվել։ 2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։

Հետեւաբար՝ բազմապատկվելու է նաեւ շրջանառվող միլիարդների չափը։ Այս գործարքն իրականացնելու համար Ազգային օպերատորի ընտրության մրցույթը կայացավ պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի թաստաթղթի ստորագրումից 3 օր անց։ Պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Պատերազմի թեժ շրջանում Կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի:

Միքայել Փաշայանը, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում, 2008 թվականին՝ 26 տարեկանում, արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ից՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։ Թագուհի Թովմասյան այս կետով ընդգծում էր այն երեւույթը, երբ պաշտոնյան մասնակցում է նախագծի ներդրմանը, ապա իրագործելուն պես՝ լքում է համակարգն ու սկսում հակառակ բեւեռում գործունեություն իրականացնել։

3. Երրորդ դրվագով պատգամավորն ինքն էր բացահայտումն իրականացրել հարցումների միջոցով։ Մասնավորապես, նա պարզել էր, որ Դաստակերտի հանքավայրը ուներ շահագործող ընկերություն ՝ «Մոլիբդենի աշխարհ»-ը, եւ այս ըներության հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել։ Չբացելով չակերտները՝ Թովմասյանն ընդգծեց, որ դատական գործի քննության ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի միջոցով այդ հանքավայրը փաստացի տրվել է մի անձնավորության, որի հետ այս պաշտոնյաները ունեն սերտ հարաբերություններ։ Խոսքը Սասուն Ավետիսյանի մասին էր, որը դարձել է հանքի փաստացի սեփականատեր։ Ընդ որում, այդ հանքի մասով կա 2 որոշում. պատգամավորի ընդգծմամբ, իրավաբանորեն պարզ չէ, թե հանքն ում է պատկանում, բայց այս պահին շահագործվում է կոնկրետ անձի կողմից, ով ունի սերտ հարաբերություններ Սանոսյանի եւ Հարությունյանի հետ։

Ավելին՝ մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը, պաշտոնից հեռանալուց հետո, հանքավայրում նշանակվել է Կայուն զարգազման գծով տնօրենի տեղակալ։ Այս դեպքում եւս նույնն էր միտքը. պաշտոնյան հետո դառնում է ղեկավար մի բիզնեսում, որի ստեղծմանն ինքը նպաստել է։

Արթուր Նահապետյանն առաջին եւ երրորդ կետերի առնչությամբ տեղեկության չէր տիրապետում, անգամ դրանց մասին առաջին անգամ էր լսում։ Նահապետյանը, սակայն, խոստացավ աշխատանք տանել, ուսումնասիրել դրանք եւ անհրաժեշտության դեպքում՝ վարույթ հարուցել։

Նահապետյանը, QR կոդերի վերաբերյալ Թովմասյանի բարձրաձայնած խնդրին ի պատասխան, հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, եւ այս պահին այն գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Թե ովքեր են ներգրավված՝ դժվարացավ ասել»։