Փաշինյանը ձախողել է դեմոգրաֆիկական քաղաքականությունը
Ինչպես Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոստում, Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը 5 միլիոն դարձնելու խոստումն էլ ամենայն հավանականությամբ փուչիկ է, և, դատելով առկա տեմպերից, որևէ կերպ նման թվաքանակի Հայաստանի բնակչությունը հասնել չի կարող։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թ. հունվար-սեպտեմբերին» զեկույցը, որտեղ նշվում է, որ 2025 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 090 500 է եղել։
Կոմիտեի տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23 698 մարդ՝ 1244-ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24 942)։ Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում մահացել է 19 064 մարդ։ Մահացության դեպքերը 2024 թվականի համեմատ այս տարի ավելացել են (2024 թ. մահացել է 18 959 մարդ)։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2025 թ. 9 ամսում ՀՀ-ում ամուսնացել է 10 238 մարդ, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում ամուսնացել է 11 696 մարդ։ Այս տարի մի փոքր ավելացել է ամուսնալուծությունների թիվը՝ 3 617 (2024 թվականին ամուսնալուծվել է 3 422 մարդ)։
Միևնույն ժամանակ Հայաստանում աճել են ընտանեկան բռնությունները։ Նույնիսկ գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականն իր հոդվածում ներկայացնում է, որ Հայաստանում 2024 թ.-ին ընտանեկան բռնության աննախադեպ՝ 168 տոկոս աճ է գրանցվել, իսկ ընտանեկան բռնության հետ կապված սպանություններն ավելացել են մի քանի անգամ։
Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները ձախողել են դեմոգրաֆիական պատկերը շտկելու իրենց խոստումները, իսկ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով ավելի է վատթարանում, և արդյունքում ունենք խայտառակ պատկեր, երբ Հայաստանի բնակչությունը ավելանալու փոխարեն նվազում է՝ այն դեպքում, երբ նույնիսկ արտագաղթի տեմպերը չենք նշել։
Ռուզաննա Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել