Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարությունները վկայում են՝ եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ոչ թե հասարակական պահանջ է, այլ իշխանության ձևավորած հակասահմանադրական օրակարգ․ Սուրենյանց

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հոգևոր վերնախավի դեմ իշխանության սկսած հալածանքից ավելի քան հինգ ամիս անց Նիկոլ Փաշինյանը զարմանքով արձանագրում է, որ հասարակությանը չի հետաքրքրում՝ Կաթողիկոսն աղջիկ ունի՞, թե՞ ոչ։

Նա հարցնում է․

«Ինչո՞ւ այս հարցը չի հնչում Հայաստանում, ինչո՞ւ այն ոչ ոք չի ուղղում որևէ գիտակ մարդու կամ Մայր Աթոռի ներկայացուցչի։ Եթե պարզվեր, որ նա աղջիկ ունի, կամ որևէ մեկը, որ վերցրել է կուսակրոնության ուխտ, հետո զավակ է ունեցել, հնարավո՞ր է, որ նա լինի Կաթողիկոս, թե՞ ոչ»։

Փաշինյանը մշտապես հղում է անում «ժողովրդի կարծիքին»՝ իր կողմից առաջ մղվող «հոգևոր նորոգման» գործընթացը հիմնավորելու համար։

Սակայն այժմ ինքն է ընդունում, որ հասարակությունը անտարբեր է այն մեղադրանքներին, որոնցով իշխանությունը փորձում է արդարացնել եկեղեցու դեմ իր քայլերը։

Բայց այս արձանագրումը որևէ կերպ չի փոխում նրա նպատակը։

Ավելին, նա հայտարարում է․

«Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այսօր Կաթողիկոս չունի»։

Այս խոսքերը մի շարք կարևոր հարցեր են առաջ բերում․

Ինչ իրավասությամբ է երկրի ղեկավարը պետական դիրքն օգտագործում մարդկանց անձնական կյանքի շուրջ տեղեկություններ հավաքելու համար

Իշխանության հետաքրքրությունն հոգևորականների անձնական կյանքի նկատմամբ հակասում է ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, այնպես էլ աշխարհիկ պետության սկզբունքին։

Փաշինյանը փաստորեն ընդունում է, որ իր հակաեկեղեցական նախաձեռնությունը հասարակության մեջ արձագանք չի գտնում

Հասարակության «անտարբերության» մասին խոսքը վկայում է, որ հանրությունը չի ընդունում իրեն պարտադրված թեմաները։

Սակայն Փաշինյանը դա դիտում է ոչ թե որպես հանրային դիրքորոշում, այլ որպես խոչընդոտ, որը պետք է «շտկել»։

«Կաթողիկոս չկա» ձևակերպումը հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Կաթողիկոսի կարգավիճակը որոշվում է եկեղեցական կանոններով․ պետության ղեկավարը այս հարցերում չունի բացարձակ որևէ իրավասություն։

Փաշինյանի հայտարարությունները պետական միջամտություն են Եկեղեցու ներքին կյանքին:

«Անտարբերության» շեշտադրումը հուշում է, որ իշխանությունն ընտրել է ճնշման ուղին

Եթե հասարակությունն ըստ վարչապետի «չի արձագանքում», ապա իշխանությունը դա կարող է մեկնաբանել որպես հնարավորություն՝ գնալու ավելի կոշտ, ուժային քայլերի։

Դա կարող է վերածվել նոր ճնշումների, հոգևորականների նկատմամբ նոր շինծու գործերի հարուցման և եկեղեցու նկատմամբ վերահսկողության փորձերի։

Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ոչ թե հասարակական պահանջ է, այլ իշխանության ձևավորած հակասահմանադրական օրակարգ:

Արդյունքում վտանգվում են․

● եկեղեցու ինքնավարությունը,

● սահմանադրական հաստատությունների կայունությունը,

●պետություն–եկեղեցի հարաբերությունների բնական հավասարակշռությունը»։