ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևի օգտին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Բանաձևի նախագիծն արժանացել է Խորհրդի 15 անդամներից 14-ի հավանությանը․ Չինաստանը ձեռնպահ է մնացել։
Բանաձևը ներառում է նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խատտաբի անունը միջազգային պատժամիջոցների ցանկից հանելու որոշումը։«Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում Միացյալ Նահանգներին և բարեկամ երկրներին Սիրիային և նրա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար», – հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Իբրահիմ Ալաբին նշել է, որ Դամասկոսը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևը և այն համարում է նոր Սիրիայի, նրա ժողովրդի և Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության հետ հարաբերություններում նրա անկեղծ ու կառուցողական մոտեցման նկատմամբ աճող վստահության վկայություն։Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Սիրիայի նախագահը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան