Թուրքիան վճռական է ամրապնդել Ադրբեջանի, Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի հետ բազմաշերտ հարաբերությունները
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Բրազիլիայի Բելեմ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովին (COP30)։ Այդ մասին նա գրառում է արել X-ի հարթակում։ Համաժողովի շրջանակներում Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Իրանի փոխնախագահ Շինա Էնսարի, Ռուսաստանի փոխնախագահ և կլիմայական հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ, փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Որպես Թուրքիա վճռական ենք ամրապնդել Ադրբեջանի, Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի հետ խոր արմատներ ունեցող բազմաշերտ մեր հարաբերությունները, կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև առաջ մղել մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և մնայուն զարգացմանն աջակցող համագործակցության մեխանիզմները։ Գլոբալ մասշտաբով կշարունակենք պահպանել սերտ խորհրդակցություններ ու համերաշխություն մեր բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հանուն արդար, ընդգրկող և տևական կլիմայի դիվանագիտության», – նշել է Յըլմազը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան