Սպառազինության որակի մասին խոսողներն իրենք են առանց զինամթերքի ինքնաթիռներ գնել․ Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հորդանանից 30 մլն դոլարի մետաղի ջարդոն (Օսա-ԱԿ)` ՀՕՊ միջոցի անվան տակ գնած անձն ու Սու-30 ռազմական ինքնաթիռը որպես սելֆի անելու և ինքնափիառվելու միջոց օգտագործած մարդը դեռ խոսում է այլոց գնած սպառազինության որակի մասին:
Ի դեպ, իրենով այդ մոդելի ինքնաթիռները լավ միջոցներ էին, սակայն ինչպես հետո պարզվեց գնվել էի առանց համապատասխան զինամթերքի և պատերազմում դրանց մասնակցության կամ արդյունավետ կիրառման մասին առանձնապես տեղեկատվություն չկա:
Սերժ Սարգսյանի ասած ՀՕՊ միջոցները պատերազմի առաջին ժամերին խոցվել են ոչ թե նրա համար, որ դրանք հին էին կամ վատը, այլ որ մի մասը գտնվել են մշտական տեղայման վայրերում, իսկ մարտական հերթապահության մեջ գտնվողներն էլ նման դեպքերի համար նախատեսված պահեստային կրակակետեր չէին տեղափոխվել:
Ինչ վերաբերվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ՀՕՊ միջոցների` դրսից պարտադրված ձևով ՀՀ-ում գտնվելուն և Արցախ չտեղափոխվելուն, ապա ինչպե՞ս էր ՀՕՊ Ս-300-ի դիվիզիոնը մինչ պատերազմն Արցախում հայտնվել, ապա խոցվել:
Դրա տեղափոխման և խոցման հանգամանքներին մեկ այլ առիթով կանդրադառնամ»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել