Հենց կարողացար 50 հոգի հավաքել, նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին
Պրոդյուսեր, Գյումրու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում ասել էր, թե պատրաստ է ՀՀ քաղաքացիներին ցույց տալ վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, իսկ դրա համար պետք է 50 հոգանոց խմբեր կազմեն։
«Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ:
Հենց կարողացար 50 հոգի հավաքել (էս վերջերս բացի ներքին զորքերից, ուրիշ մարդ դժվարությամբ ես հավաքում), նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր…
Հետո տար Գորիս-Կապան հանձնած ճանապարհը ցույց տուր, հետո տար Սև լճի ու Ջերմուկի օկուպացված տարածքները ցույց տուր, հետո տար Կիրանցի պատը ու Տավուշից հանձնած գյուղերը ցույց տուր, հետո տար քարուքանդ եղած Ծիծեռնակաբերդը ցույց տուր, հետո տար թշնամու մոտ պահվող ռազմագերիների ու պատերազմում զոհվածների ծնողներին ցույց տուր, հետո Բայրամովի հարցազրույցը ցույց տուր ու Ալիևի՝ մեզնից որպես ավար խլված զենքերի կոլեկցիան, հետո 15 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը ցույց տուր, հետո քո հիմնած նոր 2 «ատոմակայանները» ցույց տուր, տիեզերքում անհայտ կորած «արբանյակդ», Ազատ գյուղի 15 զինվորի կյանք խլած այրված «կազառմաները», պայթած Սուրմալուն, 2-3 ամսով մեծ շուքով բացվող ու փակվող գործարանները ցույց տուր, անթիվ քաղբանտարկյալներին ու վերջում էլ չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս:
Այ հենց դրանից ամենաշատն են վախենալու թշնամիները:
Հ.Գ. Էդ 50 հոգուն չթողնես ցրվեն, հետդ պատարագի կտանես, ամոթա, մարդաքանակ է ի վերջո»,- գրել է Մխիթարյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել