Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան

3 բնակարան եւ 86 մլն դրամ վարկ. էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքը. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «2024 թվականի ապրիլի 1-ից էկոնոմիկայի փոխնախարար նշանակված Նարեկ Հովակիմյանը իր հայտարարագրում նշել է երեք բնակարան։

 

Ո՞վ էր Նարեկ Հովակիմյանը մինչեւ փոխնախարար դառնալը։

 

2008 – 2011 թվականներին նա եղել է «Հիմա» հասարակական երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրը, 2013-2015 թվականներին՝ ՌուսՀիդրո «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետը։

 

2017-ից 2018 թվականներին Հովակիմյանը աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, ապա դասախոս՝ Ագրարային համալսարանում։

 

2018 թվականի հեղափոխությունից հետո՝ մինչեւ 2019 թվականը, նա «CPM Consulting» «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման զարգացում` հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա» ԵՄ Ծրագրի ղեկավարն է եղել։

 

Նարեկ Հովակիմյանը իր աշխատանքային կենսագրության ընթացքում, ըստ հայտարարագրի, որեւէ տեղում երկու տարուց ավելի չի աշխատել։

2019-2020 թվականներին եղել է «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության» Գործադիր տնօրենի տեղակալը, ապա մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ապա 2024 թվականին վերադարձել եւ ստանձնել փոխնախարարի պաշտոնը։

 

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի գույքը եւ եկամուտները։

 

Ն․ Հովակյիմյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք․ 1 բնակարան Երեւանում՝ ձեռք բերված 2018 թվականին, 2 անհատական բնակելի տներ, որոնք նվիրատվություն է ստացել 2019 եւ 2014 թվականներին Երեւանում եւ Աշտարակ համայնքում։

 

Նախորդ տարի փոխնախարարը ավտոմեքենաների առքուվաճառքի մեջ է եղել. տարեսկզբին ունեցել է MITSUBISHI մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2016 թվականին։

 

2024 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց, գնել է BMW մակնիշի, 2020 թվականի արտադրության ավտոմեքենա 9 մլն 975 հազար դրամ արժեքով, իսկ MITSUBISHI-ին 1 մլն դրամով վաճառել է։

 

Նարեկ Հովակիմյանի բանկային ավանդները կազմել են 610 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները նվազել են․ 150 հազար ռուբլին տարեվերջին դարձել է 1,7 հազար ռուբլի, իսկ 1 մլն 85 հազար դրամը դարձել է 438 հազար դրամ։

Փոխնախարար դառնալուն պես, կարծես թե, նվազել են Հովակիմյանի ֆինանսական միջոցները. կանխիկ դրամը 3,5 մլն դրամից դարձել է 1,5 մլն դրամ, իսկ 2,7 հազար դոլարը՝ 1,5 հազար դոլար։ 670 հազար ռուբլին զրոյացել է։

Փոխնախարարի հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 31 մլն 333 հազար դրամ, որից 10 մլն 486 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 3 մլն 473 հազար դրամը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Վարձակալության դիմաց փոխնախրարը ստացել է 5,4 մլն դրամ։ Եկամուտներից 144 հազար դրամը տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն է, իսկ 10 մլն 830 հազար դրամը՝ ստացված փոխառություններն են «Ինեկոբանկից»։ 1 մլն դրամը մեքենայի վաճառքից ստացված եկամուտ է։

Փոխնախարարի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 86 մլն 945 հազար դրամ, որից 77 հազար 667 դոլարը առաջին բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, 13 հազար 884 դոլարը 2-րդ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, իսկ 38 մլն 137 հազար դրամը՝ 3-րդ բնակարանի։

Այս բաժնից պարզ է դառնում, որ փոխնախարարը միանգամից ունի հիփոթեքով գնած 3 բնակարան․ սակայն ՔՊ-ի որեւէ պատգամավոր անհանգստացած չէ այս փաստով՝ ինչպես է նա կարողացել ազնիվ ճանապարհով 3 բնակարանի տեր դառնալ»։