Շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Նոյեմբերի 9-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi E-QM5» և «Honda e:NS1» էլեկտրամոբիլները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպրատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Տեղում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «BMW»-ն դեպի Աճառյան փողոց ընթանալիս է եղել, երբ «Honda»-ն բախվել է «BMW»-ին, «BMW»-ն էլ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, անցել է բաժանարար գոտու վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով մյուս ավտոմեքենաներին:
Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը պարզում է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...