Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ Շարմազանով
Փաշինյան,հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին։
Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո։
2-3 օր է ,իրար հերթ չտալով , գրում ու գրում են։
Ձեր գրելը քանի՞ կոպեկ ադժե,եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ,բայց Արցախը նվիրեցիք Ադրբեջանին։
Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել։
Այո,44 -օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել,իսկ պատերազմի դեպքում նաեւ հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից։
Եւ՝ պատերազմի ,եւ պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն։
Պարտությունը բերել ես դու,Նիկոլ Փաշինյան։
Փաշինյան,դու ես ասել՝ բանկցում եմ զրոյական կետից։
Դու ես ասել ՝ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։
Դու ես ասել,որ «նոր պատերազմ,նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի։
Դու ու քո թիմակիցներն էին քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը 2020-ի Տավուշի սահմխնային միջադեպի ժամանակ։
Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26- ին խոստանում բաներ ասել,որի արդյունքում Ալիեւի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի։
Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք։
Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկին։
Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել,քան գրավել էր ադրբեջանական բանակը։
Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հիմա ի՞նչ ես խոսում…
Հիշու՞մ ես,խոսքերս քեզ 2022-ի հոկտեմբերի 12-ին։
Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ.քառ.կմ տարածքով երկու հայկական պետություն։
Ավելի լավ է մտածեք,թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել