Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ  վճռաբեկ բողոք է ներկայացվել թե՛ պաշտպանի, թե՛ գլխավոր դատախազի կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024թ․ դեկտեմբերի 26-ին վճիռ է հրապարակել՝ մեղավոր ճանաչելով Մինասյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ինչին հաշվակցելով Մինասյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել, Մինասյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել՝ 1 տարի ժամկետով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, Մինասյանի պաշտպանը պահանջել է բեկանել  առաջին ատյանի դատարանի վճիռը և արդարացման դատական ակտ կայացնել, մեղադրանքի կողմն էլ պահանջել է բեկանել և Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել ռեալ ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Հարություն Պետրոսյանի, սեպտեմբերի 1-ին հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը մասամբ։ Ըստ այդմ՝ պատժի կրումից պայմանական ազատումը վերացվել է և որպես պատիժ նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։

«Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկլ բողոքներ են ներկայացրել թե՛ պաշտպանության կողմը, թե՛ դատախազությունը։ Պաշտպանը պահանջում է բեկանել դատական ակտը և կայացնել արդարացման դատավճիռ, դատախազությունն էլ՝ պահանջում է մասնակի բեկանել և որպես պատի- կիրառել ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով զեկուցողը Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանն է։ Դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր 2020թ նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այդ դրվագով Աշոտ  Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված՝ զենք պահելու վերաբերյալ դրվագով էլ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ դեռ 2022թ․։ Ի դեպ, հենց այդ ժամանակ է դատավոր Բորիս Բախշիյանը փոխել Մինասյանի խափանման միջոց կալանքը, ինչից հետո հետապնդումներ են իրականացվել դատավորի նկատմամբ։ Բորիս Բախշիյանից հետո գործը քննել է դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։