Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

Տիգրան Ավինյանը 1 օրում 2 մլն դոլար է ծախսել. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Էրեբունի-Երեւան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։

Եթե որպես փաստ ընդունենք mapchecking.com կայքի արտահայտած ցուցանիշները, ապա կնկատենք որ Հանրապետության հրապարակում նկարում պատկերված գծանշման շրջանակներում կտեղավորվի 54 հազար 949 մարդ, ինչը նշանակում է, որ մեկ քառակուսի մետրի վրա միջինում գտնվում է մոտ 1,5 մարդ։ Այս ցուցանիշը կլինի այն դեպքում, երբ հրապարակը ամբողջությամբ մարդաշատ լինի (նկ. 1)։

Իսկ եթե ավելի քիչ խտություն ունենար ամբոխը, հրապարակում հավաքվածների թիվը կկազմեր 16 հազար 161 մարդ (նկ. 2)։

Բաց աղբյուրներում չհաջողվեց գտնել տեղեկություն համերգի մասնակիցների թվի մասին, ինչի հետեւանքով առաջանում է տրամաբանական հարց. Երեւանում բնակվող 1 միլիոն 144 հազար քաղաքացիներից, որոնք կազմում են Հայաստանի բնակչության գրեթե կեսը, որքա՞ն մասն է ներկա գտնվել այդ համերգին, որտեղ ելույթ են ունեցել Թաթա Սիմոնյանը եւ Լյուբով Ուսպենսկայան։

«Ժողովուրդ» օրաթերթը Armeps.am հարթակից տեղեկանում է, որ Երեւանի քաղաքապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ, որը խոշոր միջոցառումների կազմակերպումը մենաշնորհի պես իր ձեռքն է վերցրել, կնքել է 332 միլիոն 934 հազար 895 դրամի կամ 865 հազար դոլար արժեքով պայմանագիր միջոցառման կազմակերպման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Երեւանի քաղաքապետարանի պետական գնումները եւ արձանագրել, որ միջոցառմանը նվագելու համար հարկատուները «Կարեն-Սեւակ» խմբին վճարել են 10 մլն 666 հազար դրամ, «Մալխաս ջազ տրիո» բենդի ելույթի համար վճարվել է 1 մլն 269 հազար դրամ, միջոցառման կազմակերպման համար կնքված մեկ այլ պայմանագրով հատկացվել է 53 մլն դրամ: «Նեմրա» բենդին համերգի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ, «Ռեինկարնացիային»՝ 5 մլն դրամ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին վճարվել է 10 մլն դրամ՝ 55 րոպե նվագելու համար։ Սուրեն Առուստամյանին վճարվել է 1 մլն 160 հազար դրամ ռոք համերգի ընթացքում 30 րոպե նվագելու երգելու համար, Վահագն Հայրապետյան տրիոյի 30 րոպե ելույթն արժեցել է 825 հազար դրամ։ Հաղորդավար Վահե Խանամիրյանին 12:00-21:00-ն ջազ համերգը վարելու համար վճարվել է 834 հազար դրամ։

Երեւան քաղաքի տարբեր հրապարակներում տաղավարների պատրաստման համար հատկացվել է 34 մլն 800 հազար դրամ։

Արցախի պետական ջազ նվագախմբին հատկացվել է 1 մլն 210 հազար դրամ 30 րոպե ելույթ ունենալու համար։

«Բամբիռ» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 2 մլն դրամ։

Դիանա Աբգարի հրապարակում Բենի Բենասիի 90 րոպեանոց ելույթն արժեցել է 35 մլն 750 հազար դրամ։

Նույն հրապարակում «Թմբաթա» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 1 մլն դրամ։

«Լավ էլի» խմբի 30 րոպեանոց ելույթն արժեցել է 1 մլն 800 հազար դրամ։

30 րոպե ելույթի համար «Կամի Ֆրենդս» բենդին վճարվել է 2 մլն 300 հազար դրամ։

Սա դեռ ամենը չէ, պայմանագրերի մի մասը «աշխատանք» կամ «ծառայություն» գնման առարկայի անվան տակ աննկատ անցել են պետական գումների հանրագիտարան: Սակայն մի պահ կտրվելով այս թվերից՝ պատկերացնենք, թե այս գումարներով որքան բան կարելի էր անել։

2 միլիոն ԱՄՆ դոլարով կարելի էր առնվազն մեկ դպրոց կառուցել, մի քանի մարզադաշտ, տասնյակից ավելի շենքերի բակեր վերակառուցել։ Օրինակ՝ կարելի էր վերջապես կարգի բերել «Լիլիան Արմ» ընկերության կողմից ձախողված մանկապարտեզի շինարարությունը, վերջիվերջո՝ այդքան բաղձալի Աջափնյակի մետրոն կառուցել, ոչ թե միայն թղթի վրա գեղեցիկ պատկերներ նկարել։
Քաղաքային իշխանությունները՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դարձան այս տոնակատարության հիմնական քննարկման թեման, երբ կանանց հետ ժամանակ էին անցկացնում Հանրապետության հրապարակում՝ հարկատուների հաշվին հավաքված գումարով կազմակերպված համերգի ժամանակ։ Մեկ օրվա համար փաստացի ծախսել է 2 մլն ԱՄՆ դոլար, այդ գումարը կուտակվել էր թանկացած ավտոկայանատեղիների, տրանսպորտի ուղեվարձի, քառակուսի մետրով աղբահանության հաշվին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: