ՔԿ ղեկավարը զեղծարար է, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության․ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից
Տավուշի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից․
«Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության և Արցախ Հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհայտ կորածների և վիրավորների վերապրումով և վերահուշով՝ մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝ դարձյալ պնդում եմ, որ եթե նա մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումնազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար։
Ունկնդիր Աստծո Խոսքի. «Վա՛յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այնուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։ Վա՛յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի» (Ես. Գ։ 9-11)։
Եվ, այո՛, Ճշմարտության Հաղթանակն այլընտրանք չունի…»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...