Հանրային հեռուստաընկերության տնօրենի համար մրցույթ չի լինի
Հանրային հեռարձակողի խորհուրդը երեկ նիստ է գումարել և ևս երկու տարով երկարաձգել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ աշխատանքային պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է այս օրերին։ Շուրջ հինգ տարի Մովսիսյանը ղեկավարել է Հանրայինը՝ այն վերածելով իշխանության վերահսկողությամբ գործող ալիքի։
Հանրային հեռուստաընկերությունում գրաքննությունը միշտ էլ եղել է, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք հարկատուների փողերով սնվող այդ ալիքը պարզապես հատել է բոլոր կարմիր գծերը։ Ընդ որում, իշխանությունը պարբերաբար ահռելի գումարներ է հատկացրել Հանրայինին։ Նախընտրական շրջանում էլ հենց Հանրային հեռուստատեսության վրա է դրված Փաշինյանի ու ՔՊ-ի քարոզչության, քաղաքական հակառակորդներին մրոտելու հիմնական առաքելությունը, իսկ «Ազատության» նախկին լրագրողը այդ հարցում իրեն արդարացրել է, ուստի օրենքի սողանքների կիրառմամբ ևս մի քանի տարի շարունակելու է պաշտոնավարել։
Ի դեպ, տարիներ շարունակ մամուլը գրել է, որ Հանրայինի վրա ծախսվող գումարների մի զգալի մասը փոշիացվում է։ Մեկ-երկու անգամ նույնիսկ ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողության ծառայությունն են ստուգումներ իրականացրել՝ խոշոր վատնումներ հայտնաբերելով, մասնավորապես՝ թանկ և ոչ ողջամիտ գներով մեկ աղբյուրից տեխնիկա գնելու հարցում, բայց որևէ քրեական գործ չի հարուցվել։ Դատելով իշխանության գործելաոճից՝ ոչ էլ հարուցվելու է։ Իսկ արդյունքում հարկատուները շարունակելու են իրենց գրպաններից վճարել Նիկոլ Փաշինյանի փնթի քարոզչության համար։
Ելենա Մարտիրոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել