Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Քաղաքականություն

Թուրք գործիչը կիսվել է հայաստանյան տպավորություններով

Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի Էներգետիկ Ռազմավարությունների և Քաղաքականությունների Հետազոտական Կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։

Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել է Լիբիայի և Ադրբեջանի գրասենյակները։

Ակադեմիական ոլորտում էներգետիկայի տնտեսագիտություն և կառավարում ուղղությամբ շարունակելով իր դոկտորական ուսումնասիրությունները՝ Աքյեները, միաժամանակ լինելով «TESPAM»-ի նախագահը, էներգետիկ քաղաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ էներգետիկ խնդիրների թեմայով առաջատար մասնագետներից է։

Բազմաթիվ գրքերով, հոդվածներով և աշխատություններով հայտնի Աքյեներն ակտիվ դեր ունի Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների ձևավորման գործում։

– Առաջին անգամ եք գալիս Հայաստան։ Կկիսվե՞ք ձեր տպավորություններով և զգացողություններով։ Ի՞նչ կարող եք ասել միջոցառման մասին։

– Իրականում Հայաստան գալուց առաջ հարցրել էի մի քանի ընկերներիս, որոնք, իրենց ասելով, ճանաչում էին երկիրը։ Սակայն որոշ բացասական կարծիքներ էի ստացել։ Կարճատև այցիս ընթացքում համոզվեցի, որ առանց այցելելու ձևավորված այդ կանխակալ մոտեցումները իրականությանը չեն համապատասխանում։ Տեղում տեսա, որ Հայաստանը՝ իր մարդկանցով, փողոցներով, երաժշտությամբ, ուտեստներով, մշակութային բաղադրիչներով, բազմաթիվ ընդհանրություններ ունի Թուրքիայի հետ։ Ինձ օտար քաղաքում չէի զգում։ Էզանի (մուսուլմանական աղոթք) ձայնի բացակայությունից զատ, թվում էր՝ փողոցում հանդիպած շատերի հետ կարող եմ անմիջապես թուրքերեն խոսել։ Բացի այդ, Օրբելի կենտրոնի բազմաթիվ գործընկերների մաքուր թուրքերենը և նրանց անկեղծ վերաբերմունքը նույնպես ինձ ավելի ազատ զգալու պատճառ դարձան։ Ինչ վերաբերում է միջոցառմանը՝ տարբեր երկրներից մասնակիցների հավաքվելը և խաղաղությանը միտված արդյունավետ քաղաքացիական դիվանագիտության միջավայրի ձևավորումը, իմ կարծիքով, շատ արժեքավոր էր։ Կարծում եմ՝ միջոցառումն իր նպատակին հասավ։

– Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը Ձեր կարծիքով այս փուլում հեշտ իրականանալի՞ է, արդյո՞ք դա տեսնում եք որպես իրատեսական գործընթաց։

– Հայաստան-Թուրքիա սահմանը վաղ թե ուշ կբացվի։ Իհարկե, գործընթացում կարող են լինել որոշ տեխնիկական պահանջներ և գուցե քաղաքական ակնկալիքներ։ Բայց առաջին անգամ է, որ երեք երկրների ղեկավարները՝ ներառյալ Ադրբեջանը, կարողանում են հանդիպել նույն կետում։ Մյուս կողմից՝ սեղանի շուրջ հնչեցվող հայտարարություններից բացի, չպետք է մոռանանք սոցիալ-հոգեբանական այն գործոնը, որին առնչվում է խաղաղության գործընթացը. ժամանակին տարածաշրջանից դուրս որոշ դերակատարների կազմակերպած «կեղտոտ խաղերով» միմյանցից հեռացված հասարակությունների գրեթե 100 տարուց ավելի տևած տարանջատումը։ Ավելի քան 100 տարի տևած այդ բաժանումը կարճ ժամանակում հաղթահարելը հեշտ չէ։ Սակայն առաջին անգամ է, որ այս համատեքստում հույսերը այսքան ամրապնդված են։ Սա, անկասկած, հեշտ չի լինելու։ Բայց քայլ առ քայլ, քանի դեռ Թուրքիայում նախագահը Էրդողանն է, Ադրբեջանում՝ նախագահը Ալիևն է, իսկ Հայաստանում՝ վարչապետը Փաշինյանն է, պատերազմի վրա հույս դրած ուժերի «հացի վրա այլևս կարագ չի քսվի»։ Դրան կհաջորդի սահմանային անցակետերի փուլային բացումը։ Հուսով եմ հենց այս գործընթացում հարաբերությունները նորից կկարգավորվեն, և հազարամյակներով նույն աշխարհագրությունում միասին ապրած հասարակությունները կրկին կհամագործակցեն։

– Գիտենք, որ հատկապես էներգետիկայի ոլորտում եք աշխատում։ Ձեր կարծիքով՝ սահմանների բացումը երկու երկրների համար այդ ոլորտում ինչպիսի՞ հնարավորություններ և հեռանկարներ կստեղծի։

– Էներգետիկ ոլորտում կարելի է խոսել բազմաթիվ հնարավորությունների մասին։ Նախ՝ խաղաղության հաստատումը կբարելավի լոգիստիկ կարողությունները և դրան առնչվող ներդրումները։ Ներդրումների մուտքը կնպաստի զարգացմանն ու բարեկեցությանը։ Էներգետիկայում՝ սկսած վերականգնվող աղբյուրներից մինչև նավթ ու բնական գազ, տրանզիտ նախագծերից մինչև ինտեգրված առևտրային կենտրոնների ձևավորում, հնարավորությունների լայն շրջանակ կա։ Մասնավորապես՝ թյուրքական աշխարհագրական տարածքում գտնվող նավթի, գազի և հազվագյուտ տարրերի պաշարների՝ ձևավորվելիք «խաղաղության միջանցքով» փոխադրումը կփոխի գեոպոլիտիկ բալանսը և կնշանակի փոխադարձ շահ բոլոր առնչվող երկրների համար։