Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետի ընտրությունները դարձել են իշխանական համակարգի ներսում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Վերջին ամիսներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է այդ հարցը՝ ինչպես Արգիշտի Մեխակյանին համայնքապետ դարձնել։
Ըստ աղբյուրների՝ իշխող ուժը գործի է դրել իր ողջ կուսակցական եւ վարչական ռեսուրսը. կիրակի օրը ՔՊ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն Էջմիածնում՝ թե՛ կուսակցության գրասենյակում, թե՛ տարբեր ընտրատեղամասերում։ Նպատակն է՝ վերահսկել ընտրական գործընթացը եւ համոզվել, որ ամեն ինչ ՔՊ-ի սրտով է լինելու։ Ճիշտ եւ ճիշտ՝ ՀՀԿ-ի օրոք կազմակերպված ընտրությունների նման, երբ պատգամավորները հաճախ իրենց թիկնազորով ընտրատեղամասերում էին կամ դրանց շուրջ՝ իրավիճակը վերահսկելու:
Իշխանական շրջանակում այժմ լարված սպասումներ են. քարոզարշավի վերջին օրերն են, եւ, ինչպես մեր աղբյուրն է ձեւակերպում, «բոլորը մեկ մարդու պես վազում են Էջմիածին»՝ մասնակցելու Մեխակյանի հաղթանակի ապահովմանը։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընտրարշավի ընդհանուր համակարգումն իրականացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ականների երբեմնի սիրելի Վահրամ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար զեկուցում են վարչապետին ընթացքի մասին եւ վստահեցնում, որ ընտրական գործընթացում խնդիրներ չեն սպասվում։
Մինչդեռ իրավիճակը հետեւյալն է. համացանցը հեղեղված է միջնորդավորված ընտրակաշառքների դեպքերով. մեկ մի բարերար է կերուխում կազմակերպել (https://www.facebook.com/reel/3723402761295883 ), մեկ ՔՊ-ի դպրոցի տնօրենն է Մեխակյանի համար բարեգործություն անում՝ ձայն հավաքում, մեկ «Մակարյան նյուզը» տեսանյութ է հրապարակում, թե մի կին ինչքան գոհ է Մեխակյանից, որ իր տունը նորոգում ու սարքում է, եւ տեսանյութում խոստանում է ընտրել Արգիշտի Մեխակյանին (https://www.facebook.com/watch/?v=1147045830954249 ):
Ահա այսպես՝ «հին ձեւերով», հեղափոխական իշխանությունը «տյունինգ» արված ընտրությունների է մասնակցում. ընտրակաշառքը տալիս են միջնորդներով»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան