Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ՀՀ վարչապետը լուրջ ռիսկեր է ձեռնարկում, մենք ուշադիր հետևում ենք․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասանկցել է Ալանիա քաղաքում 45 երկրից  ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։ Ուրալօղլուն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերակսահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։

«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ նախարարը նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։

«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։

Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցք»-ի արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաև հավելել է, որ. «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։