Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Կոնվերս Բանկի Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը մասնակցել է Raiffeisen Bank International, ICC Georgia-ի և TBC Bank-ի կողմից կազմակերպված Trusted Banking: Business Resilience Through Compliance համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը: Նոյեմբերի 6-7-ը Թբիլիսիում կայացած համաժողովը միավորել էր ԵՄ և տարածաշրջանային բանկերի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար բանկային ոլորտում զարգացումները, մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները:
Compliance Policies in the Digital Age պանելային քննարկման շրջանակում Զարուհի Ավակիմյանը խոսել է Կոնվերս Բանկում գործող ֆինանսական հանցագործությունների համապատասխանության համակարգի և տեխնոլոգիական զարգացման մասին՝ շեշտադրելով այս ուղղությամբ Բանկի կողմից վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքները, մարդկային և ֆինանսական ներդրումները:
Նա նաև նշել է, որ ֆինանսական հանցագործությունների հակազդման արդյունավետ համակարգը հիմք է հանդիսանում վստահելի բանկային ծառայությունների մատուցման և ֆինանսական կայունության համար:
Կոնվերս Բանկը վերհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...