Փոխնախարարը որդուն ազատեց բանակից, նախարարի որդին ծառայում է. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության ոլորտում տապալված է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը. ծրագիր, որի պատասխանատուներից էր փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այն համապարփակ եւ ընդգրկուն չէ, ինչի մասին խոսել է նաեւ վարչապետը:
Մինչ նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է հանրությանը բացատրել, թե երբ եւ ինչպես է գործարկվելու համակարգը, նրա տեղակալը, ըստ մամուլի հրապարակումների, զբաղված է ոչ թե աշխատանքով, այլ սոցիալական ցանցերում անլուրջ տեսանյութեր ու «սրտիկներ» հրապարակելով։
Ավելին՝ մամուլը գրում է, որ Նանուշյանը ոչ միայն արդյունավետ չի աշխատում, այլեւ ընտանեկան արտոնություններից է օգտվում. փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել։
Այս ֆոնին առողջապահության համակարգի աշխատակիցները խոսում են անարդյունավետ կառավարման, պատասխանատվության բացակայության եւ հասարակության շրջանում վստահության նվազման մասին։
Արդյունքում, խոստացված «առողջապահական բարեփոխումը» դարձել է հերթական ձախողված ծրագիր, իսկ համակարգը՝ անլուրջ վարքագծի եւ անհավասարության խորհրդանիշ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան