Նիկոլ Փաշինյանը «քեն քշեց», Անդրանիկ Քոչարյանը՝ «բոչկա գլորեց»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանի հերոսն Անդրանիկ Քոչարյանն էր, որի պատճառով, կարելի է ասել, բյուջեի քննարկման բնականոն ընթացքը տապալվեց, քանի որ սահմանված ընթացակարգով պարտադիր ելույթ ունեցողների մեջ էր նաեւ նա, սակայն իր ելույթի ժամանակ նիստերի դահլիճում չէր։
Նրա բացակայության փաստն իրարանցում առաջացրեց դահլիճում, քննարկմանը ներկա Փաշինյանն էլ նյարդային տեսքով ինչ-որ բան էր խոսում նստած տեղից, եւ նիստը վարողը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, բայց ընդմիջում հայտարարելուն պես Քոչարյանը մտավ դահլիճ, սակայն նիստն այլեւս չշարունակեցին:
Փոխարենը Քոչարյանը մեղավոր դեմքով մոտեցավ Փաշինյանին, որի ձայնը թեպետ լսելի չէր, բայց դեմքից երեւում էր, որ հանդիմանում է նրան, մոտավորապես այն տեսքով, թե դու ով դարձար, որ արհամարհեցիր մեզ։ Եվ, ինչպես սպասվում էր, հետո «քեն քշեց»․ ընդմիջումից հետո, երբ ելույթ էր ունենում Անդրանիկ Քոչարյանը, նա տեւական ժամանակ չէր վերադառնում նիստերի դահլիճ, չնայած Քոչարյանը ներողություն խնդրեց իր պատճառով առաջացած անախորժ իրավիճակի համար եւ ինքն էլ իր հերթին «բոչկա գլորեց» ԱԺ քարտուղարության վրա, թե` դուք պարտավոր էիք իմ ելույթից առաջ նախապես ինձ տեղեկացնել, եթե տեսաք, որ դահլիճում չեմ։ Միայն Քոչարյանի ելույթի վերջում Փաշինյանը վերադարձավ դահլիճ»։
Մանրամասները՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան