Հայաստանում Ozon-ի շրջանառությունը աճել է ավելի քան մեկուկես անգամ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2025 թվականի 3-րդ եռամսյակում Ozon-ի եկամուտներն աճել է 59 %-ով՝ տարեկան կտրվածքով հասնելով 1,04 տրիլիոն դրամի։ Շրջանառությունը (GMV)՝ ներառյալ ծառայությունները, տարեկան աճել է 53 %-ով և կազմել 5,32 տրիլիոն դրամ։ Հայաստանում մարքեթփլեյսի շրջանառությունն էլ է աճել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 1,5 անգամ։
Ozon-ի ակտիվ գնորդների բազան աճել է 18 %-ով և հասել 63 միլիոնի։ Հայաստանում հարթակի հաճախորդների թիվը նույնպես աճել է՝ ավելի քան մեկ երրորդով։ Գնորդների հավատարմությունը նույնպես շարունակում է աճել. միջին հաշվով Ozon-ի յուրաքանչյուր գնորդ արդեն տարեկան կատարում է մոտ 34 պատվեր՝ 9-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Արդյունքում, ընկերությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում առաքել է 667,8 միլիոն պատվեր՝ 80 % տարեկան աճ։ Հայաստանում պատվերների քանակն էլ աճել է՝ տարեկան արտահայտությամբ մոտ 40 %։
Ընկերությունը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը՝ հատկապես մարզերում։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում Ozon-ի պահեստային հարթակների ընդհանուր մակերեսը հասել է 4 միլիոն քմ-ի, իսկ պատվերների հանձնման կետերը գերազանցել են 78000-ը, որոնց 45 %-ը գտնվում է մինչև 50000 բնակչություն ունեցող քաղաքներում և գյուղերում։ Այսպիսով, 2025 թվականի 3-րդ եռամսյակում յուրաքանչյուր 10 պատվերից 4-ն առաքվել է փոքր քաղաքներ և գյուղեր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան