«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է «Երևանի համբույրը» վերնագրով զեկույցը, որում ասվում է «քաղաքական պատճառներով» Մոսկվայի հետ «կապերը խզելու» վերաբերյալ Հայաստանի մտադրության մասին։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ ՌԴ ԱՀԾ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում՝ Քե դ’Օրսեում, զարմանք են ապրում։ Մի կողմից՝ ցնծալու առիթ կա. Քե դ’Օրսե է ներթափանցել այն տեղեկությունը, որ Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ կապող ևս մեկ թել։
Երկար տարիներ Հայաստանը Ռուսաստանից էր գնում հացահատիկ։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ցանկանում են խզել կապը» Մոսկվայի հետ և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ ծավալի հացահատիկի մի մասը ձեռք բերելով «անկախներից»։
Սակայն ահա անհաջողությունը՝ ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է՝ բարեկամությունը բարեկամություն է, բայց գումարը՝ այլ է։ Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ «Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»,– ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։
ՌԴ ԱՀԾ-ին երեկ խորհրդարանում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարությունն անհեթեթություն որակելով։ Իսկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ի պատասխան նշել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում։
Այդուհանդերձ, ռուսական հատուկ ծառայության հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել, որքան էլ այդ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ջերմ հարաբերություններ ունի ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հետ։ Պեսկովի արձագանքը վկայում է, որ սա միայն Նարիշկինի նախաձեռնությունը չէ, այլ թելադրված է Կրեմլից, որտեղ մտահոգություններ ունեն ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով։
Տաթևիկ Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել