Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Հասարակություն

«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից

Արդեն տեղեկացրել ենք, որ  IDBank-ի և Իդրամի Սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2025թ․ նոյեմբեր ամսվա շահառուն օրերս տեղի ունեցած «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնն է, որի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը: 

««Մի դրամի ուժի» կարևոր ուղղություններից մեկը բնապահպանությունն է ու այս տեսանկյունից հեքըթոնը շատ հետաքրիր էր մեզ, որովհետև փաստացի տեխնոլոգիական առաջընթացը տվյալ դեպքում ծառայեցվելու է կենսաբազմազանության ապահովմանը, ինչը, կարծում ենք, կենսական է Հայաստանի բնության համար։ Առհասարակ, IDBank-ն ու Իդրամը մշտապես աջակցում են հենց այնպիսի ծրագրերի, որոնք միտված են ապագային,  և այս նախաձեռնությունը դրանցից մեկն է»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։ 

Նշենք, որ AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն անցկացվել է 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում: Միջոցառումն իրականացվել է «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։  

Մեկ ամբողջ օր Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց  գաղափարները, ստացել խորհրդատվություն ոլորտային փորձագետներից։ Մենթորների շարքում, որպես ֆինանսական հարցերով խորհրդատու, ներգրավված է եղել նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրինության վարկավորման վարչության ՓՄՁ վարկավորման համակարգող Մերինե Ռևազյանը։ 

Միջոցառման ձևաչափի, մասնակիցների և առաջիկա նպատակների մասին խոսելիս, հեքըթոնի համակազմակերպիչ, ֆոնդահայթայթման պատասխանատու Մերի Մամիկոնյանը նշեց․ «Մենք փորձել ենք երկու նորարար ոլորտներ միացնել և կանաչ ծրագրերի լուծումները ստանալ 21-դ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ և, իհարկե, ներառել ենք երիտասարդների, որոնք ցանկություն ունեն այդ ոլորտում զարգանալ։ Խոսքը հիմնականում երիտասարդ IT ոլորտի ներկայացուցիչների և կենսաբազմազանության ապագա մասնագետների մասին է։ Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում ենք COP17-ի շրջանակում կազմակերպել միջազգային հեքըթոն, որն արդեն համաշխարհային մասշտաբով կմիավորի տարբեր երկրների մասնագետների և նորարարների»։

Հեքըթոնի մրցանակային՝ 3,500,000 ՀՀ դրամ ֆոնդը, տրամադրել են IDBank և Իդրամ ընկերությունները՝ «Մի դրամի ուժը» նախագծի շրջանակում` հաղթող թիմերին տրանադրելով Idcoin-ներ, որոնք կարող են օգտագործվել նախագծերը կյանքի կոչելու, անհրաժեշտ հումքը գնելու նպատակով: Նշենք, որ idcoin-ներով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:

Ժյուրիի անդամ, IDBank-ի Խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանի համոզմամբ՝ բոլորիս գիտակցության մեջ պիտի ամրագրվի, որ կենսաբազմազանությունը չափազանց կարևոր գործոն է ցանկացած միջավայրի ու նաև մեր երկրի բնության առողջության համար․ «Այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ այսօր քննարկվել են, իրականում ակնհայտ ուղիղ կապ ունեն մեր այսօրվա ապրելակերպի, ու նաև նրա հետ, թե ինչպես են ապրելու մեր երեխաները։ IDBank-ի ԿՍՊ քաղաքականությունը ամրագրում է սկզբունքներ, որոնք կարևորում են բոլորի բարեկեցիկ ապագան և հավասար տնտեսական զարգացումը, հետևաբար՝  նաև  կենսաբազմազանությունը։ Եթե այսօրվա ներկայացված նախագծերի  նույնիսկ մի մասը իրագործվի և հետագայում մեծանան ու դառնան ավելի կայուն և մեծ նախագծեր, էական փոփոխություն տեղի կունենա ոլորտում»,- հավելեց Ելենա Խաչվանքյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ