Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր Ավետիսյան
Հետևելով հայաստանյան քաղաքական դիսկուրսին՝ ինձ անկեղծ մի հարց է հետաքրքրում․ մեր քաղաքական գործիչները չե՞ն հետևում՝ ինչ է կատարվում աշխարհում, չե՞ն հասկանում, որ աշխարհում տեղի է ունենում 3-րդ աշխարհամարտի նախապատրաստման գործընթաց, որ Եվրոպան հատկապես պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի՝ չբավարարվելով միայն Ուկրաինայի տարածքում Ուկրաինային ամեն տեսակ օգնություն տրամադրելով։ Այսօր ակնհայտորեն եվրոպական պետությունները մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, զինվում են, և նրանց հռետորաբանությունը ակնհայտ ցույց է տալիս, որ պատրաստվում են Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմի։
Իսկ այս ամենի ֆոնին Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի Եվրոպա և հայտ է ներկայացնում Եվրոպական միության անդամ դառնալու։ Այս հարցը թողած՝ մեր քաղաքական գործիչները քննարկում են ամեն ինչ՝ բացի ամենակարևոր հարցից, որից կախված է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, մենք չենք կարող մատների արանքով նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ և այն ամենին, ինչը տեղի է ունենում Հայաստանի ներսում։ Մենք պետք է ստիպենք մեր քաղաքական էլիտաներին լուծել Հայաստանի անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության խնդիրը։ Որքան էլ այսօր մեր քաղաքական ուժերը խոսեն, որ Հայաստանի անվտանգության խնդիրը լուծված է և խաղաղություն են բերել տարածաշրջան, դա այդպես չէ, և իրականում Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է, և այս հարցն է, որ բոլורס պետք է քննարկենք, որքան էլ մյուս հարցերը լինեն կարևոր՝ ժամանակավորապես թողնելով այդ հարցերի քննարկումը ապագային։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել