Պենտագոնը հայտարարել է թմրավաճառների դեմ նոր գործողության մասին
Արևմտյան կիսագնդում թմրավաճառների դեմ նոր գործողություն է սկսվել, րը կոչվում է «Հարավային աշտե», գրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը X սոցիալական հարթակում:
«Այս առաքելությունը կպաշտպանի մեր հայրենիքը, կհեռացնի թմրաահաբեկիչներին մեր կիսագնդից և կապահովի մեր երկիրը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին։ Արևմտյան կիսագունդը Ամերիկայի տարածքն է, և մենք կպաշտպանենք այն: Վենեսուելայի ափերի մոտ արդեն տեղակայվել են ԱՄՆ ռազմանավեր», - հայտարարել է Հեգսեթը ։
Սեպտեմբերի սկզբից ի վեր ամերիկյան նավերը պարբերաբար հարվածներ են հասցնում միջազգային ջրերում գտնվող այն նավերին, որոնք Վաշինգտոնը կասկածում է վենեսուելական թմրակարտելների հետ կապերի մեջ։ Միաժամանակ, ԱՄՆ-ն նավերի խումբ է տեղակայել Վենեսուելայի ափերի մոտ՝ վկայակոչելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, և կործանիչներ է տեղակայել Պուերտո Ռիկոյում։
Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնը մշակել է հակամարտության սրման մի քանի սցենար, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունից բռնի հեռացումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան