ԶՊՄԿ-ն մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին
Հայաստանի էներգետիկ կայունության ապահովման գործընթացում հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ առանցքային օղակ՝ միաժամանակ խթանելով երկրի տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացն ու էներգետիկ անկախությունը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին։ Միջոցառման ընթացքում կրկին ընդգծվել է մետաղների համաշխարհային պահանջարկի շարունակական աճի միտումը, որը հիմնականում պայմանավորված է վերականգնվող էներգետիկայի և կանաչ տեխնոլոգիաների դինամիկ զարգացմամբ։
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն ու կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրել են ընկերության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերն ու էներգիայի փոխակերպման ռազմավարական քայլերը, որոնք միտված են հանքարդյունաբերության արդյունավետության բարձրացմանը, կայուն զարգացման քաղաքականության միջազգային պահանջներին և Հայաստանի էներգետիկ կայունության ամրապնդմանը։
Կոնֆերանսին մասնակցել են նաև էներգետիկ փոխակերպման առաջատար ֆինանսական, առևտրային ու խորհրդատվական այլ կազմակերպություններ ևս։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...