«Мoody’s»-ը «Տաշիր»-ի կառավարման օրոք ՀԷՑ-ին ավելի բարձր վարկանիշ է տվել, քան ՀՀ-ին․ Գաբրիելյան
Աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ «Мoody’s»-ը, ավելի բարձր վարկանիշ է տվել Հայաստանի էլեկտրական ցանցերին «Տաշիր»-ի կառավարման օրոք, քան Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանը։
Նույն կազմակերպության կողմից «América Móvil» ընկերությանն ավելի բարձր վարկանիշ է տրվել, քան Մեքսիկային։ «Мoody’s»-ը տվել է վարկանիշ վարկունակության վերաբերյալ և գտել, որ ՀԷՑ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը կոնսերվատիվ է և հուսալի։ Ընկերությունը գտել է, որ ավելի բարձր գնահատականիի է արժանի, քան ՀՀ-ն։ Դա վկայում է, որ ՀԷՑ-ը ունեցել է որակյալ կառավարում, որի արդյունքում՝ նաև ավելի բարձր վարկանիշ։ Եթե կազմակերպությունը ունի որոշակի հատկանիշներ, որոնք վկայում են նրա ֆինանսական կայունության և կառավարելիության մասին, ապա նման որոշումները բացառված չեն»,- մեկնաբանեց Գաբրիելյանը։
Անդրադառնալով սեպտեմբերին «Мoody’s»-ի գնահատականին, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը, «կայունից» դարձել է «բացասական», տնտեսագետն այսպես մեկնաբանեց․
«Վարկանիշի գնահատումը աշխատում է հետևյալ կերպ՝ այն փոխում են, երբ էական փոփոխություններ են լինում վարկունակության վրա, հիմա այնքան մեծ չեն եղել, որ ազդեն, բայց եթե շարունակվի՝ կիջեցնեն, սակայն հիմքերը առայժմ ամուր են, դեռևս չեն իջեցնում․ տրամաբանությունն այդպիսին է»։
Տնտեսագետի մեկնաբանմամբ, «Мoody»’s-ի գնահատականը հուշում է, որ տնտեսական խնդիրներ չեն ունեցել, քանի որ գնահատականը բարձր է։ Իսկ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները տնտեսական քաղաքականության հետ կապված չեն, տրամաբանական չէ տնտեսական չափանիշներ փնտրել։
Ըստ Գաբրիելյանի՝ ֆինանսական օգուտներ պետությունը որևէ կերպ չի ունենա, երբ սեփականազրկում է իրականացնում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել