Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

Կասկածները հաստատվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռ 2023-ի սեպտեմբերին հիմնավոր կասկածներ կային, թե ինչպես հայտնվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Ադրբեջանի բանտում:

Այն ժամանակ էլ շշուկներ կային, որ գերի տարվողների ցուցակի կազմմանը մասնակցություն է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ վերջերս Սերժ Սարգսյանն արդեն բացահայտորեն խոսեց այդ մասին: Իհարկե, դրա մասին վկայող իրեղեն ապացույցներ չկան, բայց բազմաթիվ նրբություններ վկայում են այդ մասին:

Առաջին կասկածը բխում էր նրանից, թե ինչպես կարող էին իքս մարդիկ չլինել այդ ցանկում, որոնք, ենթադրաբար, Ադրբեջանին շատ են ցավեցրել, իսկ հայտնվեր, օրինակ, ԱԺ նախագահը, տարիներ առաջ պաշտոնավարած ՊԲ հրամանատարը, Ադրբեջանի հետ աշխատանքային հարաբերություններ պահած Արայիկ Հարությունյանը:

Հաջորդ կասկածը, անշուշտ, բխում էր նրանից, թե ինչպես է ՀՀ իշխանությունը համառորեն շրջանցում այս թեման, իսկ որոշ դեպքերում՝ անգամ միտումնավոր ձախողում այն:

Եվ, վերջապես, ի՞նչ կաներ անաչառ եւ այդ անձանց գերեվարման մեջ չշահագրգռված վարչապետը: Նախ, այսքան զիջումների գնալու պարագայում գոնե գերիների վերադարձի հարցը կպնդեր ու կհասներ դրան:

Վաշինգտոնում կբարձրացներ այդ հարցը եւ ցանկացած հարթակից ելույթ ունենալիս, ցանկացած հանդիպման մասնակցելիս կդիմեր արտերկրի իր գործընկերներին` խնդրելով-պահանջելով, որ այդ հարցը լուծվի: Ոչ թե Ալիեւին ու Էրդողանին գետնատարած ու ժպտադեմ կսիրաշահեր, կինն էլ` նրանց կանանց, այլ կխոսեին այս մասին, կպնդեին, որ ոչ մի խաղաղության հնարավոր չի լինելու հասնել, եւ ոչ մի միջանցք չի կառուցվելու, մինչեւ մեր գերիները տուն չվերադառնան:

Վերջապես, յուրաքանչյուր աղոթքի նախաճաշ ու համաժողով կսկսեր ժամանակակից աշխարհում գերիների անթույլատրելիության մասին խոսքով եւ նրանց ուղղված աղոթքով: