Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Աբովյան քաղաքում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները ինքնակամ ներկայացել են իրավապահներին

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և  տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում, նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանլու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ, որը տևել էր մի քանի րոպե ու զարմանալի է, որ  այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չէին տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել էին, այլ նաև աշխատանքում պաղել էին, քանի որ ինչպես տեղեկացել էինք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամսիներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ էր տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել էր Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել էր 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Իսկ եթե Կոտայքի քրեական ոստիկանները ու Կոտայքի համայնքային ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին, ապա կկանխվեր այս սպանությունը, որը ցնցել է ոչ միայն Աբովյան քաղաքը, այլ նաև ամբողջ Հանրապետությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել էր Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու էր բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել էին, որ դանակահարության  հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել էին, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։