Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել, միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իր ՊՆ-ն հայտնում է, որ խոշոր գնումը 2024-25-ին է եղել ու դա արտացոլված է եղել ռազմական բյուջեով (որպես սպառազինության գնման ակտիվ շրջան 2022-25 թթ. է ներկայացվում), իսկ քպ առաջնորդը փորձում է դա վարկերի դաշտ տեղափոխել, որոնց վավերացումը բացվածքով` ըստ նպատակների և ուղղությամբ, ԱԺ-ում է եղել:
Հասկանալի է, որ դժվար բացատրելի և ոչ պակաս բարդ մարսելի թեմա է 7-8 մլրդ դոլար գումար թողնել հասարակության, սերունդների վրա, բայց ձեր այդ «ֆռցնոցիները» ուրիշ տեղ կպատմեք:
Հիշեցնեմ, որ իշխանության այս մեկնաբանությունն իբրև արձագանք հնչեց Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին ֆոնին, երբ խոսվեց անվտանգության ուղղությամբ գործող ռեժիմի տապալումների և ծանր հետևանքների մասին»,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել