Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամնեաարագընթացն է․ Գոհար Մելոյան
Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները, ֆեսյբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ բարերար Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ։
Նա նշել է․
1. 2025 թվականի նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով իր որոշումը։
2. Նույն օրը որոշումը ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն։
3. Նույն օրը այն ստացվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։
4. Նույն օրը դատախազությունից որոշումը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։
5. Նույն օրը այն ստացվում է քննչական կոմիտեում:
6. Նույն օրն այն հանձնվում է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։
7.Նույն օրը քննչական խմբի ղեկավարը հասցնում է ամբողջությամբ ընթերցել ավելի քան 100 էջանոց որոշումը, վերլուծել Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
8.Նույն օրը վերջինս դրանք ներառում է իր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ։
9. Նույն օրը նա տպում և ստորագրում է միջնորդությունը։
10.Նույն օրը Դեղատան փողոցից շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հակակոռուպցիոն դատարան և, չնայած մայրաքաղաքի հայտնի խցանումներին, ժամը 18:27-ին մուտք է անում դատարան՝ ներկայացնելով միջնորդությունը։
Ցանկացած մեկը, ով երբևէ առնչվել է՝
Վճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին,
դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և
աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը,
կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամնեաարագընթացն է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել