Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ
Քաղաքականություն

Բաց նամակ Եվրամիությանը. Վահե Հակոբյան

Միջազգային հանրության լռության հետևանքները և դրա մեղավորները. լռություն, որը դարձել է ճնշումները ծածկելու քաղաքական գործիք, լռություն, որը Փաշինյանի ռեժիմին տալիս է լիակատար անպատժելիության վստահություն, լռություն, որը վերածվել է համաձայնության, մասնակցության և հավանության։ Քանի դեռ, միջազգային հանրություն, դուք շարունակում եք խոսել արժեքների մասին, Հայաստանում հետապնդվում կամ ճնշման են ենթարկվում, կալանավորված կամ ձերբակալված են՝ արքեպիսկոպոսներ, բարերարներ, լրագրողներ, ընդդիմադիրներ, փաստաբաններ և խաղաղ քաղաքացիներ։

  • Հայ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս և հոգևորականներ են ձերբակալվել՝ նախադեպ, որը չի եղել նույնիսկ մեր պատմության ամենամութ տարիներին / Բագրատ, Միքայել և Մկրտիչ Սրբազանները/: Արքեպիսկոպոսների հետ միասին անհիմն մեղարդանքով ձերբակալվել են նաև բազմաթիվ անձինք, և գործը հենց այդպես էլ կոչվում է` «18 արդարների գործ»` դարձյալ անհիմն, մտացածին մեղադրանքով` մոնտաժված ձայնագրությունների հիման վրա:
  • Սամվել Կարապետյանը բանտում է եկեղեցուն աջակցելու և «մեր ձևով» արտահայտության համար։
  • Բանտում է Լիդյա Մանտաշյանը՝ կին քաղաքական բանտարկյալ, որի միակ «մեղքը» լռել չցանկանալն է։
  • Իշխանության հասցեին քննադատական խոսք ասելու համար ռեպրեսիվ մեթոդները չեն շրջանցում անգամ փաստաբաններին՝ ի դեմս Ալքեքսանդր Կոչուբաևի և «Մեր ձևով» շարժման իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի:
  • Ձերբակալությունները քանիցս գործածվեցին նաև «Իմնեմնիմի» պոդկաստի հաղորդավարների նկատմամբ՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, ովքեր ևս հանդես են գալիս իշխանության հանդեպ քննադատական խոսքով:
  • Նույն գործելաոճը իշխանությունը գորածում է նաև լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ, հաճախ օգտագործելով անհամաչափ մեթոդներ՝ խափանելով լրատվամիջոցների աշխատանքը՝ առգրավելով տեխնիկական միջոցները։
  • Իշխանության գործելաոճը այնչափ կաշկանդված չէ իրավական մեխանիզմներով, որ քաղաքական բանտարկությունները չեն շրջանցում ընտրված համայնքապետերին Մամիկոն Ասլանյան, Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, չեն շրջանցում պատգամավորներին՝ Արթուր Սարգսյան, Լևոն Քոչարյան, տարատեսակ քրեական գործերով անցնող այլ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր շատ արագ զրկվում են անձեռնմխելիությունից ու հայտնվում բանտերում: Կարվում են շինծու գործեր, տարվում երկարատև դատական պրոցեսներ և «մեղադրյալներին» նկատմամբ կիրառվում ամենախիստ պատիժները ողջ դատական պրոցեսի ընթացում՝ ազատազրկման ձևով։

Ճաղերի հետևում հայտնվելու չափանիշը բացառապես մեկն է՝ ընդդիմախոսել և քննադատել իշխանությանը, անհամաձայն լինել նրա գործելաոճի և վարած քաղաքականության հետ։

Խոսքի ազատությունը ոչնչացված է, եկեղեցին՝ ճնշման տակ։ Արդարադատությունը վերածվել է հաշվեհարդարի մեխանիզմի։ Ռեժիմը արագորեն անցնում է բացահայտ ավտորիտարիզմի և/կամ բռնատիրական երկրի ստանդարտին համապատասխան։

Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։ Նա անում է այն, ինչ անում է ցանկացած լեգիտիմությունը կորցրած առաջնորդ։ Բայց միջազգային հանրություն՝ ձեր լռությունը անհամեմատ ավելի վտանգավոր է նրա գործողություններից։

Եվրոպական երկրներ, եվրոպական երկրների հայաստաստանում հավատարմագրված դեսպաններ, ես մեղադրում եմ ձեզ երկակի ստանդարտների մեջ։ Դուք դատապարտում եք ճնշումները այնտեղ, որտեղ դա ձեզ օգտավետ է, և աչք եք փակում, երբ ճնշումները կիրառում են ձեր գործընկերները։ Մինչև 2018 թվականը դուք արձագանքում էիք խոսքի ազատության ամենաչնչին ճնշմանը։ Այսօր, երբ Հայաստանում կալանավորված են արքեպիսկոպոսներ, երբ կեղծվում են քրեական գործեր, երբ ամեն օր հետապնդվում են չհամաձայնողները, դուք ընտրում եք լռությունը։ Երբ Ձեր ֆինանսավորմամբ ներդրվում են այլըտնրանքային խափանման միջոցներ ու դրանք պարզապես տրորվում են ու անտեսվում՝ դուք ընտրում եք լռությունը: Սա չեզոքություն չէ։ Սա երեսպաշտություն է։

Եվրոպական համայնք, դուք պատասխանատվություն եք կրում. պատասխանատվություն այն բանի համար, որ

  • մարդկանց ազատազրկում են կարծիքի համար,
  • եկեղեցին հարձակման է ենթարկվում,
  • բողոքները ճնշվում են,
  • անկախ կառույցները ոչնչացվում են,
  • քաղաքական գործերը դառնում են օրինաչափություն։

Ձեր լռությունը այս համակարգի մի մասն է, ձեր ձեռքսեղմումները՝ դրա լեգիտիմացումը։ Դուք քանդում եք ձեր սեփական հեղինակությունը: Այսօր Հայաստանում հնչում է մի հարց․ ինչու՞ է Եվրոպան անհետանում այնտեղ, որտեղ խախտվում է այն ամենը, ինչ ինքը՝ Եվրոպան է քարոզում։ Երբ դուք լռում եք ճնշումների մասին, դուք կորցնում եք բարոյական իրավունքը խոսելու ժողովրդավարությունից։ Դուք կորցնում եք այն ժողովրդի վստահությունը, որը միշտ ընտրել է ազատությունը։ Եվ այս անկումը դուք եք ստեղծում ձեր սեփական ձեռքերով։

Խոսեք իրականության մասին ազնվորեն։ Եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ասացեք բացեիբաց, որ աջակցում եք ռեպրեսիվ ռեժիմին։ Եթե չեք աջակցում, բացատրեք, թե ինչու եք նրա գործողությունները ծածկում դիվանագիտական հաստատունությամբ։ Քանի որ այսօր՝ լռությունը հավասար է մասնակցության, երկիմաստությունը՝ հավանելուն, կեղծավորությունը՝ սեփական սկզբունքներից հրաժարման։ Հայ ժողովուրդը դա տեսնում և հիշում է։