Պատահական չէ՝ նույն օրը քննվում են Սամվել Կարապետյանի կալանքի ու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցերը. փաստաբան
Վճռաբեկ դատարանից արձագանք առկա չէ, թեև ես կանխատեսում եմ իրենց արձագանքը, իրենք որպես այդպիսին բանավեճի մասնակցելու որոշակի սահմանափակում ունեն, բայց իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներից էլ արձագանք չկա, թեև ես առնվազն կարող եմ ասել, վստահ եմ, դուք թույլ չեք տա, ես խաբեմ, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին, հետևաբար այդ հնարավորությունից կարող են օգտվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ավելի վաղ փաստաբան Արմեն Ֆեռոյանը հրապարակավ բանավեճի էր հրավիրել Կարապետյանի գործին քաջատեղյակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին:
«Ինչ վերաբերում է կրկին վճռաբեկ դատարանի որոշմանը, այն ակտուալություն, որպես այդպիսին չունի, ի դեպ դրա մասին արձանագրել է նաև հենց վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ, քանի որ իր վաղեմությունը որպես այդպիսին որոշման ակտուալությունը սպառված է եղել, եթե մենք հիմա օրինակ գտնվելուց լինեինք 2025 թվականի սեպտեմբեր ամսին, բայց հիմա նոյեմբերն է, այդ ժամանակ կարող էինք խոսել, որ վճռաբեկ դատարանի որոշումը ակտուալություն ունի, բայց սա է իրավիճակը, այ մինչև երկու ամիս սպառվելը վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր ակտուալ լինել, բայց վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը արդեն այն ժամանակ, երբ ինքնին սպառված էր, վարույթ է ընդունել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին և լույսի, ձայնի կարճ տևի հարգելի գործընկերներ, առնվազն մենք ներկայացնելու ենք շուրջ մեկ հատոր բովանդակությամբ մեր կողմից կատարված գրագրությունը, միջնորդությունը, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունը, մի մասի վերաբերյալ պատասխանները, իսկ քննիչն էլ իր հերթին վստահ եմ հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանին, բայց իհարկե վստահ եմ ընթերցելու է»,-նշել է նա:
«Միաժամանակ այսօր, այո, Սամվել Կարապետյանի վերաբերյալ ժամը 10:00-ին սկիզբ է առնելու, այսօր ժամը 10:00-ին ստացվում է այստեղ մենք ունենալու ենք կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդության քննություն, իսկ ՀԾԿՀ-ում կրկին ժամը 10:00-ին Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի վերաբերյալ քննություն, նույն օրը նույն ժամը կարծում եմ՝ սա առավել քան խոսում է, եթե հետ գնանք, որ երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման, թե ՀԾԿՀ-ում ներկայացված վարույթի շրջանակներում դիրքորոշումն է ենթակա մերժման, որովհետև իրապես որևէ մի ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում, պարզապես համեմատական անցկացրեք Վելոիա ջրի հետ կապված խախտումներին և ոչ մի վարույթ չկա դրա դեպքում։ Եվ իհարկե, նաև այս միջնորդությունում ակնհայտորեն ենթակա է մերժման, այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն հինգ ամիս, բայց ամեն ինչն էլ ունի սկիզբ և վերջ»,- եզրափակել է Վարդևանյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...