Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան է տեղադրել Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում՝ համայնքի էներգաարդյունավետությունը և ֆինանսական կայունությունը բարձրացնելու նպատակով։
Կեչուտի վարչական շենքում տեղադրված արևային կայանը կապահովի ոչ միայն շենքի, այլև դրան կից գործող համայնքապետարանին պատկանող կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախնական հաշվարկներով՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 800 000 ՀՀ դրամ գումար, որը կուղղվի համանքի զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։
«Ucom - ում մենք կարևորում ենք երկարաժամկետ, համայնքներին ուղղված ծրագրերը, որոնք իրական դրական արդյունք են ունենում մարդկանց կյանքի վրա։ Կեչուտում իրականացված նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքի ֆինանսական կայունությանը, այլև խթանում է «կանաչ» մտածողության և պատասխանատու ներդրումների մշակույթը», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս ծրագիրը վկայում է այն մասին, որ բնապահպանական լուծումները նաև տնտեսական կայունության հզոր գործիք են։ Խնայված գումարը Կեչուտի նման համայնքի համար փոփոխություն ստեղծող ռեսուրս է, որը թույլ է տալիս ինքնուրույն զարգացնել այլ ուղղություններ։ Մենք շնորհակալ ենք Ucom-ին հանրային նշանակության այս նախաձեռնությունները միասին իրականացնելու պատրաստակամության համար», — նշել է Արևորդի ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 16 արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...