Փաշինյանը տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումները պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսպիսով Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից։
Նա մասնավորապես հայտարարել է՝ «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Ասել կուզի այսուհետ ինչ հանցավոր ոտնձգություններ էլ կատարեմ Վեհափառի ու Եկեղեցու հանդեպ՝ անելու եմ դա «մեղքը» հենց էջմիածինցիների վրա բարդելով։
Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս նա արդեն այդպիսի մի քայլ արել է․ Հայտարարել էր, որ Արցախը եթե հետաքրքրում է հայ ժողովրդին, ապա պետք է հեղափոխություն անեն։ Եվ քանի որ հեղափոխություն չարեցին (մինչդեռ ուժով զսպեց), ուրեմն ժողովուրդը համաձայն է այն մտքին, որ Արցախը մեզ հետաքրքիր չէ։
Ինչ վերաբերվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը, ապա պետք է հիշեցնեմ դրա վերաբերյալ Ամերիկյան համալասարանում հենց իր հայտարարությունը՝ «(…)Էջմիածինը, իմիջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության Տիրոջ իջնելու վայրն է: Բայց դա էլ է հարց՝ ինչու՞ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի՝ որտեղ է պետք իջնել և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը:»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել