Ուխտավորների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել
Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 42 հնդիկ ուխտավոր է զոհվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է India Today հեռուստաալիքը։Նշվում է, որ մուսուլմանական ուխտագնացության եկած ուխտավորներին Մեքքայից Մեդինա տեղափոխող ավտոբուսը բախվել է դիզելային բեռնատարի։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ շատ ուղևորներ տեղում մահացել են, իսկ մի քանիսը՝ ծանր վիրավորվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները արագ ժամանել են դեպքի վայր՝ իրականացնելով փրկարարական գործողություններ և բժշկական օգնություն ցուցաբերելով տուժածներին։Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։
Նա նշել է, որ Ռիադում գտնվող հնդիկ դիվանագետները և Ջիդդայում գտնվող գլխավոր հյուպատոսությունը ցուցաբերում են ողջ հնարավոր աջակցությունը վիրավոր քաղաքացիներին և վթարի զոհերի հարազատներին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան