Իրանի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ հետ միջուկային բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի պայմանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The Guardian թերթին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ոչ թե Իրանը փախավ դիվանագիտությունից, այլ Ամերիկան ու Արևմուտքի երկրները, որոնք միշտ ձգտել են իրենց կամքը պարտադրել բանակցությունների ընթացքում։ Դիվանագիտությունը դեռևս իրավունք ունի գոյություն ունենալու և մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոններն ու սկզբունքները պետք է պահպանվեն», – հայտարարել է իրանցի նախարարը։
Նա հավելել է. «Եթե նրանք Իրանի ժողովրդի հետ խոսեն արժանապատվության և հարգանքի լեզվով, ապա նրանք պատասխան կստանան նույն լեզվով»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվել են բանակցությունների հինգ փուլ, սակայն գործընթացն ընդհատվել է ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհների պատճառով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան