ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի աճը հաշվի առնելով՝ մնում է տեսական հնարավորություն, որ երկիրը կփորձի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա մինչև 2029 թվականը։
Նա նշել է, որ այդ պատճառով հատկապես կարևոր է մինչ այդ ժամկետը ապահովել պաշտպանունակությունը։ «Ռազմական փորձագետները ուշադիր հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Այնտեղ ռազմական արդյունաբերությունը զգալիորեն զարգանում է, արտադրվում են բազմաթիվ տանկեր և ինքնաթիռներ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի զինված ուժերը զգալիորեն աճում են։ Մինչև 2026 թվականը նրանց թիվը, հավանաբար, կհասնի 1,5 միլիոն զինվորի», -ասել է Պիստորիուսը։
«Մենք պետք է ապահովենք մեր պաշտպանունակությունը մինչ այդ ժամկետը։ Այս խնդիրը, իհարկե, պահանջում է և՛ ժամանակ, և՛ գումար, բայց մենք ձգտում ենք հասնել մեր նպատակին», – ընդգծել է նա։
Գերմանական հետախուզության անցյալ տարվա վերջին ներկայացված տվյալները ցույց էին տալիս, որ ռուսական բանակը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա մինչև 2030 թվականը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան