Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան
«2022 թվականին, երբ կատարվեց համապատասխան բարեփոխումը և քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվեցին վերջապես այլընտրանքային իրական տեսակի խափանման միջոցներ, որովհետև մինչ այդ վեճը միշտ դատարաններում այն էր՝ կիրառել կալանք, թե՞ գրավ։ Հայաստանում այլևս կա տնային կալանք, վարչական հսկողություն և այլն, և ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերին ազգային ժողովում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը ուղիղ արձանագրեց, որ այո՛, Հայաստանում այլևս կան այլընտրանքային խափանման միջոցներ, նույնիսկ համեմատեց կալանքի կիրառումը՝ առանց տնային կալանքը դիտարկելու, բռնապետական ռեժիմներին բնորոշ վարքագիծ, այսինքն այդ աստիճան ամեն ինչ ակնհայտ է: Նույնիսկ այսօրվա իշխանությունների համար է ակնհայտ, որ եթե կալանքը այդպես պերմանենտ, մշտապես կիրառվում է, դա բռնատիրական ռեժիմներին բնորոշ վարքագիծ է։ Այո, Հայաստանում կա տնային կալանք, այո, Սամվել Կարապետյանի գործով մենք նաև այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ միջնորդություններ ներկայացրել ենք, թեև ինչպես գործընկերս նշեց, ընդհանրապես հիմնավոր կասկածի մասին մենք վեճ չունենք, այսինքն իրապես այս դեպքում պայմանը բացակայում է։ Եթե պայմանը բացակայում է, ապա միջնորդությունը պարզապես պետք է մերժվի և չդիտարկվեն այլընտրանքային խափանման միջոցները»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել