Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Se. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ։ Այսօր տեղեկացա, որ Իդի Ամինի «փառքին» ձգտող ռեժիմը որոշել է հիմա էլ վայրի հարձակում սկսել Հայաստանի ժուռնալիստների միության նկատմամբ։ Ռեժիմը ցանկանում է խլել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը և, ըստ էության, ժանրի կանոններով այն կհասցնի իր տրամաբանական ավարտին։ Բորենիների ռեժիմի նման գործելաոճն ինձ համար զարմանալի և անակնկալ չէ, ինչպես, վստահաբար, զարմանալի չէ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, փորձառու լրագրող Սաթիկ Սեյրանյանի համար, ինչի մասին վերջինս ծավալուն գրառում էր կատարել։ Հարցն այստեղ Ժուռնալիստների միությունը, Սաթիկ Սեյրանյանն ու հետապնդման ենթարկվող մյուս ԶԼՄ-ները չեն, այստեղ հարցը ռեժիմի կողմից մամուլի և ազատ խոսքի հանդեպ գործած հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմ կիրառելն է։
 
Աշխարհն ամեն օր պետք է իրազեկվի մեր երկրում տիրող ծայրահեղ ավտորիտար բարքերի մասին։ Արևմուտքը որքան էլ «փակել է աչքերը, ականջներն ու բերանը», պետք է ստիպված լինի լսել, տեսնել ու արձագանքել տեղի ունեցող այլանդակություններին։
 
Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով Հայաստանի ժուռնալիստների միությանն ու դրա նախագահ Սաթիկ Սեյրանյանին՝ տեղեկացնում եմ, որ AntiFake.am-ի թիմը եկող շաբաթվանից պլանավորում է իրականացնել լայն արշավ միջազգային կառույցներին տեղի ունեցողի մասին ազդարարելու և նրանցից կարծիք կորզելու համար։ Մեր աջակիցներին, որոնք գտնվում են Արևմտյան երկրներում, կոչ եմ անում, խնդրում եմ կազմակերպել պիկետներ (թեկուզ սակավամարդ) այդ երկրների համապատասխան գերատեսչությունների առջև, համառորեն անել ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ իրազեկվեն և կարծիք հայտնեն Հայաստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության դեմ տեղի ունեցող այս լկտի արշավի վերաբերյալ։ Վստահ եմ, որ գոնե ապագայի համար վերոգրյալ գործիքակազմն արդյունավետ է լինելու (հետո չասեն՝ չգիտեինք)։
 
Ռեժիմի կողմից այս ամենաթողությունը երկար չի կարող շարունակվել, և ինչ-որ պահի «զսպանակը պոռթկալու է», և սրա մասին բոլորից լավ գիտի ռեժիմի պարագլուխը, ու հենց այդ գիտակցումն է վերջինիս՝ խոսքից սարսափելու պատճառը։
 
Հ.գ. Տեղեկացա նաև, որ Armcomedy-ն եթեր է հեռարձակել «մի հրաշալի» զրույց խոսքի ազատության ոտնահարման, մարդկանց վրա թքելու, սեռական բնույթի բառապաշարի առաջամարտիկ և ընդամենը 4 օր առաջ մեզ հայհոյելուց հետո ուղիղ ցուցումով բանտ ուղարկած ալեն սիմոնյանի հետ։ Տեղյակ եմ նաև ալենի սիրելի բլոգերների արածի նկատմամբ հանրային արձագանքի մասին։ Մեզնից կարծիք էիք հարցնում Armcomedy-ի մասին և, հուսով եմ, դուք ստացաք ձեր հարցի պատասխանը և, ինչպես այսպիսի պարագաներում պահանջում է ժանրի կանոններն ու հանրային պահանջը՝ dislike և unsubscribe:
 
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ
16.11.2025թ.