Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է

Վաղարշապատի (Էջմիածնի) խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները դարձան ոչ միայն տեղական քաղաքական կյանքի թերևս ամենախորհրդանշական դրվագներից մեկը, այլ նաև՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրությունների ուրվագիծը։ Այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, չի սահմանափակվում մեկ համայնքով. սա շատ ավելի խոր գործընթացի արտացոլումն է՝ վստահության ճգնաժամ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, իշխանական մեխանիզմների սպառվածություն և ընդդիմադիր դաշտում նոր հնարավորությունների բացում։

Քաղաքացիական Պայմանագիրը փաստացի պարտվեց հենց Էջմիածին քաղաքում։ Շատ ընտրատեղամասերում կուսակցությունն ստացավ զգալիորեն ավելի քիչ ձայներ, քան իր մրցակիցները։ Սա պարզ թվաբանական արդյունք չէ՝ սա երկար տարիների կուտակված դժգոհության արձագանքն է։ Նախկին քաղաքապետի գործունեությունը, համայնքային կառավարման նկատմամբ հիասթափությունը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքական վարքագիծը ձևավորեցին բացասական դաշտ, որը արտահայտվեց քվեաթերթիկներում։ Ավելի կարևոր է՝ ՔՊ-ն Էջմիածնում ստացավ ավելի քիչ քվե, քան 2021-ին։

Իշխանությունը կարողացավ ֆիքսել ընդհանուր հաղթանակ միայն Խոյ համայնքի և տասնյակ գյուղերի անեքսիայի հաշվին, որտեղ վարչական ռեսուրսը գործի էր դրված անթաքույց կոշտությամբ։ Դիտորդական խմբերը փաստագրեցին աննախադեպ թվով խախտումներ. ուղղորդված քվեարկություններ, ընտրացուցակների վրիպումներ, փոխադրումների կազմակերպում և փաստացի ճնշումներ։ Այս ամենը լրջորեն կասկածի տակ է դնում Արգիշտի Մեխակյանի հաղթանակի օրինականությունը, մանավանդ այն դեպքում, երբ թեկնածուն ոչ միայն պատերազմական անցյալով հերոսի որդի էր, այլև՝ ՔՊ պատմության ամենաուժեղ և «անբասիր» թեկնածուներից։ Եթե անգամ այդպիսի թեկնածուն չի կարողանում ստանալ 50+ ձայն առանց արհեստական մեխանիզմների, ապա սա իշխանության համար ահազանգ է, ոչ թե հաղթանակ։

Ոչ պակաս հատկանշական էր Փաշինյանի բացակայությունը քարոզարշավից։ Նա հասկանալով իր հսկայական հակառեյտինգը, խուսափեց անգամ մեկ անգամ հրապարակային աջակցել Մեխակյանին։ Սա քաղաքական վախ է, և ոչ թե մարտավարություն։ 2026 թվականին նա այլևս չի կարողանալու թաքնվել պատերազմի հերոսների կամ տեղական թեկնածուների հեղինակության հետևում։ Այս ընտրությունը՝ իր բոլոր կեղծված արդարացումներով, իրականում արձանագրում է իշխանական համակարգի բնական մաշվածությունը։ Սա վերջի սկիզբն է։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ամփոփելով արդյունքները, կարևոր մի դիտարկում է անում․ պետք չէ ընկնել իշխանության կողմից քարոզվող թեզերի ծուղակը, թե իբր այս պատկերն է լինելու նաև խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքացիական պայմանագիրն իր քարոզչական մեքենան ամբողջությամբ նետել է առաջ՝ հասարակությանը համոզելու, թե ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ, և որ իրենց հակաեկեղեցական գործողություններն իբր հասարակական աջակցություն ունեն։ Բայց տեղական ընտրություններն իրենց բնույթով երբեք չեն արտացոլում ազգային տրամադրությունների ամբողջական պատկերը։ Ավելին՝ այս քարոզարշավում իշխանությունն ու ընդդիմությունը եկեղեցու թեման ընդհանրապես չեն շոշափել։ Հետևաբար՝ փորձը կապել հակաեկեղեցական քաղաքականությանը՝ մանիպուլյացիա է։

Սուրենյանցի գնահատմամբ, Վաղարշապատում ընդդիմությունը շատ մոտ էր լրջագույն հաջողության։ Եթե ընդդիմադիր ուժերը լինեին ավելի կուռ, ավելի կազմակերպված և չընկնեին իշխանության ներքաղաքական թակարդների մեջ, այսօր պատկերն ամբողջությամբ կարող էր այլ լինել։ Եվ հենց սա է գլխավոր եզրահանգումը․ իշխանության «նախկին–ներկա» կեղծ բաժանումը այլևս չի աշխատում։ ՔՊ-ն դա գիտակցում է և դրա համար է անցնում տոտալ վարչական ռեսուրսի և ճնշումների ճանապարհին։

Քարոզարշավի վերջին օրը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը միայն հաստատեց այս մտահոգությունը։ Նա բաց տեքստով փաստեց, որ իշխանությունն այլևս չի կարողանում իրական մրցակցության պայմաններում հաղթել և ամբողջ քաղաքական ռազմավարությունը կառուցում է հին, արհեստական հակադրության վրա։ Բայց եթե մինչև 2026 թվականը ձևավորվի առողջ, ուժեղ, արժանահավատ ընդդիմադիր հարթակ, ապա ՔՊ-ն կորցնում է իր միակ «հաղթաթուղթը»։

Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունը հոգնել է իշխանության կոշտ մանիպուլյացիաներից, և որ իշխանության ընկալումը փոխվում է ոչ թե «նախկին–ներկա» հարթությամբ, այլ՝ բովանդակային քաղաքականության պահանջով։ Մարդը ուզում է տեսնել առաջարկ, տեսնել ապագա, տեսնել լուծումներ, այլ ոչ թե հռետորաբանություն։

2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացին ակնկալելու է ոչ թե պատրանքներ, այլ ծրագրեր։ Ոչ թե մեղադրանքներ, այլ պատասխանատվություն։ Եվ Վաղարշապատը դարձավ դրա առաջին, բայց շատ կարևոր ազդակներից մեկը։