ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը նպաստում է տարածաշրջանային հարաբերություններին. ամերիկացի փորձագետ
Միացյալ Նահանգները ցուցաբերում է աճող հետաքրքրություն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ, ինչը արտացոլվում է տարածաշրջանային C5+1 ձևաչափը C6+1-ի ընդլայնմանը՝ Ադրբեջանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Է. Հերբստը՝ Ադրբեջան-ԱՄՆ առաջին վերլուծական կենտրոնների ֆորումում՝ Report-ի փոխանցմամբ։
Խոսելով Վաշինգտոնի քաղաքականության մասին՝ Հերբստը շեշտել է նախագահ Դոնալդ Թրամփի շահագրգռվածությունը համաշխարհային թեժ կետերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խաղաղությունն ամրապնդելու հարցում։ Նա հիշեցրել է օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպումը, որտեղ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ստորագրել են Բաքվի և Երևանի միջև խաղաղությունն ամրապնդող փաստաթուղթ։
«ԱՄՆ նախագահի անունը կրող Թրամփի ուղին ընդգծում է նրա անձնական շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացը հաջողությամբ առաջ մղելու հարցում: Թրամփի վարչակազմը ներկայումս լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։ Վաշինգտոնը բարելավում է հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Այս մերձեցումը ծառայում է տարածաշրջանային հարաբերությունների, տնտեսական համագործակցության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը», - նշել է նա։
Հերբստը շեշտել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է տարածաշրջանի համար։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-Ադրբեջան առաջին վերլուծական կենտրոնների ֆորումի մեկնարկը և C6+1 կառուցվածքի ձևավորումը նոր գլուխ են բացում Վաշինգտոնի, Բաքվի և Կենտրոնական Ասիայի երկրների փորձագիտական համայնքների միջև համագործակցության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան