ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ
Մինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է Վաղարշապատում իր տարած հաղթանակը, իրավապահները մեկ տասնյակ ընդդիմադիր գործիչների տներում խուզարկություններ են սկսել։ Բոլոր խուզարկությունները վերաբերում են «Հաղթանակ» դաշինքին, որը Վաղարշապատի ընտրություններում բավականին լուրջ արդյունք էր ցուցադրել։ Հիշեցնենք տեղի ունեցած ընտրություններում ընտրախախտումների վարչական ռեսուրսի կիրառման, ահաբեկումների միջոցով իշխող ուժին հաջողվել էր ստանալ ընտրողների 48․5 տոկոսի քվեն կամ 15298 ձայն, 2-րդ տեղում «Հաղթանակ» դաշինքն էր՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, որը ստացել էր 10051 ձայն կամ մոտ 32 տոկոս քվե։
Ավագանի է անցնում նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 5․3 տոկոս քվեով։ Թեպետ, «Քաղպայմանագրին» հաջողվել է ստանալ ավագանու 33 մանդատներից 19-ը և միանձնյա գլխավորել Վաղարշապատը, իշխանությունները լուրջ մտավախություններ ունեն, հատկապես, հաշվի առնելով, որ հաղթանակ հնարավոր չէ լինի գրանցել, եթե Վաղարշապատ համայնքը չխոշորացվեր։ Արդյունքում, Մեխակյանը ամենաշատ ձայները ստացել է Խոյի համայնքից և հարակից գյուղերից, իսկ բուն Վաղարշապատում ընդդիմության երկու ուժերը միասին ավելի շատ ձայն են հավաքել, իսկ դա լրջորեն մտահոգում է իշխանություններին։ Հասկանում են, որ համապետական ընտրություններում խնդիրների են բախվելու, ուստի հենց հիմիկվանից փորձում են մեկուսացնել ակտիվ ընդդիմադիր գործիչներին։ Վերջին տեղեկությունների համաձայն, Սևակ Խաչատրյանի բնակարանում խուզարկություններ չեն իրականացվել, բայց նրա տասնյակ կողմնակիցներ իրավապահների թիրախում են։
Ընդ որում, տեղեկություններ կան, որ խուզարկում են ոչ միայն «Հաղթանակ» դաշինքի, այլև Վաղարշապատում այլ հայտնի այլ ընդդիմադիր գործիչների տները, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում այս հետապնդումները վերաբերելու են նաև մյուս ընդդիմադիրներին։ Խոսակցություններ կան, որ խուզարկություններ են իրականացվելու նաև «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների տներում, իշխանությունը փորձում է ամեն գնով քրեական գործեր կարել, մեկուսացնել կամ ահաբեկել ընդդիմադիր գործիչներին և ոչ միայն Վաղարշապատում, այլև այլ համայնքներում ևս։
Ելենա Մարկոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել