Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում
Օրերս լրացավ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի՝ Բաքվում գերի պահվելու 5-րդ տարելիցը։ Ըստ փաստաբանի, նախօրեին Էուլջեքջյանը զանգահարել է ընտանիքին, կարճ զրույց ունեցել, հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը նրան չի տրամադրվում։
Ռազմագերուն տարել են բժշկի մոտ, բայց բանտի պահակները նրանք դեղորայք չեն տրամադրում։ Վիգենը նաև նորմալ սնունդ չի ստանում, միայն հաց և թեյ։ Փաստաբանը կոչ է արել անհապաղ միջազգային կառույցների միջամտություն իրականացնել, քանի որ Վիգենի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։ Մինչ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են իրենց խաղաղության քարոզը, հայ ռազմագերիների առողջական վիճակը գնալով ավելի վատանում է։
Հիշեցնենք, դեռևս 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե գերիներն իրենց կներեն, եթե դեռ որոշ ժամանակ մնան Բաքվի բանտում։ Անցել են արդեն երկար ու ձիգ տարիներ, բայց հայկական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել ռազմագերիներին հետ վերադարձնելու ուղղությամբ, երբեմն-երբեմն միայն կեղծ հայտարարություններ են անում, բայց որևէ ռեալ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվում։
Արդյունքում մարդիկ խոշտանգումների են ենթարկում ադրբեջանական բանտում՝ ապրելով իրենց կյանքի ամենավատագույն օրերը, և սրա համար միակ պատասխանատուն հենց փաշինյանական իշխանությունն է, որի համար ավելի կարևոր է սեփական իշխանության վերարտադրությունը, քան հայրենակիցների կյանքն ու առողջությունը։
Սոնա Ստեփանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել