Ծեծկռտուք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարին հրել-գցել են․ նա հիվանդանոցում է
Նոյեմբերի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 47 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում և մասնակիցները իրար ծեծի են ենթարկում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 56 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 64 խումբը «ձախ ուսահոդի հոդախախտ և աջ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։ Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Վահե Ս․-ն է։
Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները Չեխովի փողոցի 56 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 42-ամյա Հրաչիկ Ս․-ին, 37-ամյա Հայկ Ս․-ին, Վրաստանի հանրապետության քաղաքացի 45-ամյա Ֆելիքս Ա․-ին և Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Բ․-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...