ԵԺԿ-ն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանին դատապարտող հատուկ բանաձև է ընդունել
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» (ԵԺԿ) և համախոհների մի խումբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի վերաբերյալ հատուկ բանաձև են ընդունել, հաղորդում է Грузия online-ը։
ԵԺԿ-ն դատապարտում է կառավարության կողմից խաղաղ ցուցարարների վրա ճնշումը և լրատվամիջոցների, ՀԿ-ների և քաղաքական ընդդիմության վրա ճնշման աճը։
Բանաձևը կոչ է անում ԵԱՀԿ անդամ պետություններին և այլ պետություններին հետաքննել Վրաստանում վերջերս տեղի ունեցած կոռուպցիայի և փողերի լվացման աղմկահարույց դեպքերը։
ԵԺԿ քաղաքական գործիչները դատապարտել են քաղաքական առաջնորդների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և խաղաղ ցուցարարների քաղաքական բռնաճնշումները և քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, ինչպես նաև իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցություններն արգելելու գործողությունները՝ այլախոհությունը լռեցնելուն ուղղված կեղծ սահմանադրական գործընթացների միջոցով։
Փաստաթղթում կոչ է արվում «Վրացական երազանքին» անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել դատական համակարգը որպես քաղաքական հաշվեհարդարի միջոց օգտագործելը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան