Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Երևանում կայացած միջազգային PLUS ֆորումի շրջանակում Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիա ՋիԷսՍի-ին (Bank of Georgia JSC) և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի նպատակն է սահմանել կողմերի համագործակցության շրջանակները՝ ուղղված ArcaPay և Բենք օֆ Ջորջիա ակնթարթային փոխանցումների համակարգերի փոխգործունակության ապահովմանը։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա իրականացնել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ակնթարթային դրամական փոխանցումներ՝ բարձրացնելով վճարային ծառայությունների հասանելիությունն ու արագությունը։
Բացի այդ, նախատեսվում է հաստատել host-to-host կապ Arca պրոցեսինգային կենտրոնի և Ջորջիան Քարդի (Georgian Card) միջև՝ հնարավորություն ընձեռելով ապահովել Arca վճարային համակարգի քարտերի սպասարկումը Վրաստանում։ Այս համագործակցությունը հնարավոր դարձավ իրականացնել Ամերիաբանկի՝ փոխհաշվարկային բանկի ակտիվ դերակատարության շնորհիվ, որը կապահովի կողմերի փոխհաշվարկային հոսքերի արդյունավետ և անվտանգ սպասարկումը։
Նախաձեռնությունը միտված է ապահովել երկու երկրների միջև վճարային ենթակառուցվածքների փոխգործելիությունը և ձևավորելու որակապես նոր մակարդակի համագործակցություն՝ ինչպես քարտային, այնպես էլ ոչ քարտային գործարքների ոլորտներում։
Մանրամասները` տեսանյութում:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Arca-ի մասին
Arca-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային վճարային համակարգ, որն արդեն ավելի քան 25 տարի ապահովում է տեխնոլոգիական աջակցություն բանկերին` քարտերի պրոցեսինգ, վճարային լուծումներ և միջբանկային ծառայություններ։
Arca-ն նաև հանդիսանում է ArcaPay՝ ակնթարթային փոխանցումների համակարգի, ինչպես նաև վերջերս ներկայացած միասնական ազգային QR լուծման՝ ArcaQR-ի օպերատորը։
Arca-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...