Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա ամենապահանջված ուղղությունների թվում է
Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա տոնական օրերն անցկացնելու ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին «Տուրիստական գործակալությունների դաշինք» ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելառուսը, բնականաբար, այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը», – պատասխանել է ասոցիացիայի փոխնախագահը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց Ամանորյա արձակուրդների համար։
Նա բացատրել է, որ ավելի հեռավոր երկրների ընտրությունը կախված է բնակության սկզբնական վայրից՝ արևելյան, թե արևմտյան Ռուսաստան։
Այսպես օրինակ Ռուսաստանի եվրոպական մասի բնակիչները Նոր տարվա տոների համար ընտրում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Թաիլանդը, Չինաստանը և Վիետնամը։ Իսկ Սիբիրում և Հեռավոր Արևելքում ապրողները ընտրում են Չինաստանը, Թաիլանդը և Վիետնամը։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»